Պարգևը հանձնել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոյը՝ բուհի հոբելյանի տոնակատարության շրջանակներում:
Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը պարգևատրվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի "Վաստակի համար" գերազանցության նշանով: Բուհի հոբելյանի տոնակատարության շրջանակներում պարգևը հանձնեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր, տ.գ. դ., պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոյը:
Նշենք, որ 125 տարի առաջ՝ 1899 թվականի փետրվարի 19-ին, կայսր Նիկոլայ II հրամանագիր է ստորագրել Սանկտ Պետերբուրգում պոլիտեխնիկական ինստիտուտ հիմնելու մասին։ Պոլիտեխնիկներն այդ օրը նշելու են ամբողջ տարվա ընթացքում: Փետրվարի 17-ին շրջանավարտների համար արդեն տոն էր. կայացավ ռեկտորական պարահանդեսը: Իսկ փետրվարի 19-ին հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին բուհի տան եկեղեցում ՝ Սուրբ Աստվածածնի բարեխոսության տաճարում, որից հետո տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը: