research
  • 13 Հու
  • 2023

ՀՀ և ՌԴ նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՌՀ-ի գիտխորհրդի անդամների հետ

    ՀՀ և ՌԴ գերատեսչությունների ներկայացուցիչները հաջողություն և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՌՀ նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին։

    Հայ-Ռուսական համալսարանում այսօր կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկու և երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։

    Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալը ներկայացրել են գիտխորհրդի անդամներին ՀՌՀ-ի նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին։ 

    Բացի այդ՝ գիտխորհրդի ընթացքում քննարկվել են ՀՌՀ-ի ընթացիկ գործունեության հետ կապված հարցերը, ընդգծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը, նախանշվել են բուհի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը։ 
     
    Մինչև հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի հյուրերը շրջայց են կատարել համալսարանի տարածքով (սպորտային համալիր, Արևելագիտության ինստիտուտ, լաբորատորիաներ, նոր մասնաշենք և այլն)։ 

    Գիտխորհրդի ավարտին ՀՀ և ՌԴ գերատեսչությունների ներկայացուցիչները հաջողություն և արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՌՀ նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին։