Հուշագրի համաձայն կողմերը կիրականացնել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրեր և վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ:
Հայ-Ռուսական համալսարանը և Ուրալի դաշնային համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը նախատեսում են իրականացնել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրեր և վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ:
Հուշագիրը ստորագրել են Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսր Էդվարդ Սանդոյանը և Ուրալի դաշնային համալսարանի ռեկտոր Վիկտոր Կոկշարովը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև երկու համալսարանների միջև գիտական և կրթական ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ Էդվարդ Սանդոյանի համար սա առաջին ստորագրված հուշագիրն է ՀՌՀ-ի ռեկտորի կարգավիճակում։