Կողմերը քննարկեցին «Հաղորդակցության դիզայն» (Коммуникационный дизайн) բակալավրիատի ծրագրի հետ կապված ռազմավարական հարցեր։
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն հունիսի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ի (Школа дизайна НИУ ВШЭ) ներկայացուցիչներին:
ՀՌՀ-ում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հաղորդակցության դիզայն» (Коммуникационный дизайн) բակալավրիատի ծրագրի հետ կապված ռազմավարական հարցեր։
Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Հիշեցնենք, որ շարունակվում է ընդունելությունը Հայ-Ռուսական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ի «HSE ART AND DESIGN SCHOOL INTERNATIONAL» նոր ուղղության շրջանակներում ՀՌՀ-ի հենքի վրա հայտարարված «Հաղորդակցության դիզայն» բակալավրիատի ծրագրի համար: