research
  • 11 Հոկ
  • 2021

ՀՌՀ և ՌՊՀՀ՝ համագործակցության նոր հնարավորություններ

    ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը ընդգծել է, որ Հայ-Ռուսական համալսարանը լիովին պատրաստ է ՌՊՀՀ-ի հետ մասշտաբային համագործակցությանը:

    Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի օնլայն-հանդիպումը Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի նախագահ Էֆիմ Պիվովարի, ՌՊՀՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Օլգա Պավլենկոյի և ՌՊՀՀ-ի տեղեկատվական ռեսուրսների և զարգացման գծով պրոռեկտոր Միխայիլ Կոժոկինի հետ: 

    ՀՌՀ-ի կողմից օնլայն-հանդիպմանը մասնակցել են ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՀՌՀ-ի Ռուսաց լեզվի և պրոֆեսիոնալ հաղորդակցության ամբիոնի վարիչ Կարեն Հակոբյանը, ՀՌՀ-ի Միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Լիանա Մարգարյանը և ՀՌՀ-ի գրադարանի վարիչ Արթուր Սողոմոնյանը: 

    Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են ակադեմիական և գիտական գծով համագործակցության հնարավորությունները: ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը ընդգծել է, որ Հայ-Ռուսական համալսարանը լիովին պատրաստ է ՌՊՀՀ-ի հետ մասշտաբային համագործակցությանը` հաշվի առնելով երկու համալսարանների փորձը և զգալի գիտական ներուժը: ՌՊՀՀ-ի գործընկերները նույնպես հավաստել են իրենց պատրաստակամությունը երկարատև համագործակցության համար: 

    Նշենք, որ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը հիմնադրվել է 1991թ.-ին` Մոսկվայի պետական պատմա-արխիվային ինստիտուտի հենքի վրա: Այսօր ՌՊՀՀ-ին համարվում է Ռուսաստանի Դաշնության առաջատար հումանիտար համալսարաններից մեկը` հումանիտար և սոցիալական ուղղությունների բնագավառներում:

    Կատեգորիաներ