Դժվար է եղել ճանապարհը հայոց՝
Դեպի ցավ,
Դեպի դավ,
Դեպի խոց, 
Դեպի բոց,,,
Ու խաղաղասեր, միամիտ Հային 
Տարել է ոսոխն անգութ ու խային*՝
Դեպի ահ,
Դեպի խույս,
Դեպի մահ՝
Դեպի դուրս,,,
Բայց մաքառումի այդ բիրտ ճամփեքին
Բյուրեղացել է մեր հզոր Ոգին՝
Սիրասուն,
Մաքրագեղ,
Դիմացկուն ու ահեղ,,,
Հենց Ոգին բերեց մեր սուրբ հանգրվանին՝
Պետականասյուն Մայր Հայաստանին,
Ու հզորագույն այդ սյունով սերված՝
Կգնանք այսուհետ վստահ ու հաղթած՝
Դեպի Տու՛ն,
Դեպի Հու՜յզ,
Դեպի Մա՜յր,
Դեպի Լու՜յս։
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
*խային ֊ նենգ, նախանձ
 
 
 
04.01.2019