Չգիտես ինչու ապրիլյան չորս օրը կոչեցին “չորսօրյա պատերազմ”,,,ժողովուրդը՝ հույսով, որ այն իսկապես ունի կամ կունենա վերջ, կառավարիչները՝ հույսով, որ կարելի է ամեն ինչ շարունակել ինչպես եղել է,,, Գիտակցենք այնուամենայնիվ, որ պատերազմական պայմաններում ենք արդեն 28 տարի, որից 25-ը՝ ապաշնորհ կերպով մսխել ենք,,, Այո, մսխել ենք, որովհետև նման հիասքանչ ժողովրդով ազատ ու անկախ երկրի 25-ամյա պատմությունը պիտի լիներ, պարտավոր էր լինել հաջողությունների պատմություն, վերելքի պատմություն, ազգային հավաքական երջանկության պատմություն, միասնության պատմություն,,,մեր օրինակով աշխարհը պիտի դասեր քաղեր, թե ինչպիսին է լինում փոքր, բայց իր խորությամբ ու խոհեմությամբ գեղեցիկ ազգի վերելքի ճամփան՝ հպարտությամբ ու արժանապատվությամբ շաղախված,,, Դրա փոխարեն ունենք իշխանական լծակներին տիրապետելու համար մղվող 25-ամյա կատաղի պայքարի, անպատկերացնելի ու անընդհատ խորացող անհավասարության, անմարդկային անարդարության, խայտառակ չընտրությունների, սահմռկեցուցիչ հոկտեմբերի 27-ի, ողբերգալի ու ամոթալի մարտի 1-ի պատմություն,,, Կա սակայն մի նվաճում, որը գերակշռում է այս անփառունակ պատմությանը. մեր փառահեղ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ, որը “չորսօրյա” այս պատերազմում փրկեց մեր դեմքը՝ ազգի, երկրի, Սփյուռքի, անգամ պետության,,, Այս սերունդը, որին մենք պարտավոր էինք արդեն հանձնել բարգավաճող երկիր, հարցեր է տալիս, պատասխաններ պահանջում,,,
 
Այսօր մեր պատմության մեջ առաջին ապրիլի 24-ն է, երբ մենք մեր սրբերի ոգեկոչմանն ենք գնում ՆՈՐ ՍԵՐՆԴՈՎ փառավորված հպարտությամբ, Մեսչյանական անաղարտությամբ, նաև Վարդանի, Նուբարի ու Ռուբենի պայծառատեսության ու ազգին նվիրվածության շնորհիվ կարծես վերականգնվող ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ,,,երբ ՏԱԼԻՍ ԵՍ, այլ ոչ թե մուրում, երբ ՀԶՈՐ ԵՍ, այլ ոչ՝ կախյալ, ԵՐԲ ՍՏԻՊՈՒՄ ԵՍ, որ քո հետ հաշվի նստեն, այլ ոչ թե բողոքում, որ չնկատեցին,,,
 
ՆՈՐ ՍԵՐՆԴԻ հարցերին շուտափույթ պատասխաններ են պետք,,,քանի դեռ հարցնում է,,,չպատասխանեցինք՝ էլ չի հարցնելու,,,

 
 
 
29.04.2016