Публицистическая деятельностьПублицистические заметкиՍրտի խորը կսկիծով ընդունեցի Վլադիմիր Եղիազարյանի մահվան գույժը...
Սրտի խորը կսկիծով ընդունեցի Վլադիմիր Եղիազարյանի մահվան գույժը: 

Վերջին տարիների նրա անկոտրուն կամքը և սարսափելի հիվանդության դեմ ահեղ պայքարը սովորեցրել էին մեզ կարծես նրա հաղթանակներին, բայց ավաղ,,,

Վլադիմիրը, Վովան իմ վերջին տարիների՝ մարդկային իմաստով լավագույն ձեռքբերումներից էր: Պարզ, շիտակ, ուժեղ, իր համոզմունքներում՝ առանց կոմպրոմիսի, հզոր կամքով ընկեր էր, եղբայր,,,

Հայ-Ռուսական համալսարանի Կիրառական մաթեմաթիկայի և ինֆորմատիկայի ուղղության նախահայրն էր: Ուղղություն, որը վաղուց արդեն լավագույնն է երկրում, առաջնայիններից տարածաշրջանում,,,

Հիասքանչ աղջիկներ է դաստիարակել Կարինեի հետ միասին՝ Վարդուհին և Աննան մեր պարծանքն են,,,

Հերոսաբար դիմավորեց 60-ամյակը. Ուզում էր, որ ուրախանայինք,,,

Հանգչիր Խաղաղ ու Հանգիստ, Եղբայրս,,,մենք մնացածը կանենք:
 
 

28.07.2015
Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_7gug9c0s1jsnauja1eonk8s8j2, O_RDWR) failed: Read-only file system (30) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0