Հայ Ոգու, Լեզվի և Մտքի եռամիասնությունը, թերևս, այն էր, ինչից մենք զրկված ենք եղել խորհրդային տարիներին և ինչը, կարծես, ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել արդեն մեր օրերում: Մտքի տկարությունը, փոքրոգությունը, լեզվի բարբարոսական եթերային և կենցաղային աղավաղումը դարձել են մեր գլխին իսկական պատուհաս,,, Մինչդեռ պիտի գիտակցենք որ միայն այդ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ է, որ մեզ կարող է և պետք է տարբերի ուրիշներից, ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ է, որը զգալով միայն կարող ես փշաքաղվել,,,հպարտությամբ արձանագրելով պատկանելիությունդ, ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ է, որ թույլ է տալիս իրացնել մարդկային արժանապատվությունդ,,, 
Եռամիասնության մեջ չապրող հայը իրականում անտեր է,,,որովհետև ՏԵՐ ՉԷ ազգային Ոգուն, Լեզվին ու Մտքին,,, Նման հայը դառնում է վտանգավոր, որովհետև կամա թե ակամա տեր է փնտրելու,,,իսկ տեր փնտրողը անպայման կգտնի ու կկարգի մեկին՝ պահի տակ հայտնվածին կամ պահը որսացող պահ մտածին,,, 
Մեծն Համո Սահյանին էինք հիշում այսօր,,,որը այդ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ուժով սերված անգամ Աստծո հետ եր վիճարկում մեզ բաժին հասած ՔԱՐԵՐԸ,,, 
ԵՐԿԻՐ կառուցելու աստվածային ուժ է ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ,,,
 
 
 
 
 
07.05.2014