Մեղավորության զգացումը գրեթե միշտ համակցված է կասկածանքին...Մի դեպքում սակայն հաստատ կասկած չկա...

ԵՍ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՄ
 
Շահի պաշտամունքը ե՛ս չեմ հորինել,
Խուսափել եմ միշտ գայթակղիչ բույրից
Այն բութ կռանի, որ կոչվում է փող...
Որ հեշտ կհանի օձին իր բույնից,
Խրոխտ արծիվին անողորմ կերպով
Կգամի դաժան ու սուր երկընտրանքի`
Երազի երկի՞նք, թե եղծանելի հո՞ղ...
Բայց միևնույն է, սիրտս ակամա
Արդարանալու տենչով է լցված…
Մեջից կիսում են հոգիս անսահման
Երկու պատասխան հավասարազոր`
Ես մեղավոր չեմ... Ե՛ս եմ մեղավոր…
 
Ուժի իրավունքը ե՛ս չեմ մոգոնել,
Չեմ ապավինել փրկարար այդ բիրտ օղակին,
Ու չեմ ենթակայել կամքս ոհմակին,
Իսկ ամենահաս կոպիտ բիլակին
Գերադասել եմ երգը` “Հորովել”…
Մի՞թե արդար է կարգը դարավոր.
Ուժեղի մոտ միշտ ո՞վ է մեղավոր`
Թու՞յլը… Բայց ինչու՞… Եվ ի՞նչ է մնում
Այդ դեպքում թույլին` թու՞յնը…
Ու շառաչում է երկփեղքված հոգիս,
Ուր խառնվել են օտար, մերձավոր…
Ես մեղավոր չեմ… Ե՛ս եմ մեղավոր…
 
Ե՛ս չեմ հնարել երկունքը սիրո,
Ու հաստատ ե՛ս չեմ ազնվաբարո 
Այն փխրուն միակը, որ դրան ունակ է…
Ինչո՞վ այդ դեպքում ես բացատրեմ
Գժության հասնող այն ազատությունը,
Որ համակել է ինձ, ստիպել է բացվել…
Գազազած սիրտս հանել եմ մեյդան`
Պետք չէ այլևս նրան ապաստան,
Արհամարհել եմ դատ ու դատաստան,
Դուրս թռել հանկարծ տեսքից մենավոր.
Ո՞րն է բանալին այդ խորհրդավոր…
Ես մեղավոր չեմ… Դու՛ էս մեղավոր:
 
 
 
 
 
25.06.2011