Տոնում ենք սեփական պատասխանատվությամբ ապրելու 20 տարին: Այնքան էլ գոհ չենք արդյունքից,,,դժգոհությունը ընդհանրապես կարծես դարձել է մեր ազգային առանձնահատկությունը: Դժվարությամբ կհիշեմ, թե երբ և որտեղ եմ տեսել երջանիկ հայի՝ իր երկրի ու հայրենիքի գիտակցության ուժով զորացած: Շատերը անհավատության բարդույթը մեջները հեռանում են, ավելի ճիշտ՝ իրենց են հեռացնում երկրից, կարճատեսորեն ենթադրելով թե կկարողանան գտնել իրենց հասանելիքը այլտեղ,,,մոռանալով թերևս, որ ամենքիս հասանելիքի կենտրոնում երկիրն է, քաղաքը, հասցեն,,, Այլ ափերում սավառնելով ՀԱՍՑԵ երբեք չէս ունենա, և ուրեմն, անիմաստ ու անհիմն պատրանքներով պետք չէ լցնել գլուխն ու հոգին,,, Չեմ նախատում գնացողին, ուղղակի զգուշացնում եմ՝ պատրանքներով չղեկավարվեք, սթափ դատեք, հասկացեք որ իրավունք չունեք ձեր զավակներին զրկել ՀԱՅՐԵՆԻՔԻՑ՝ այդքան դաժան ու երկար սպասված ու երազած, այդքան մեծ տառապանքներով ու զրկանքներով ստեղծված, պատմության ու հանգամանքների բերումով մեզ հասած, մեր անիմացության ու ապաշնորհության պատճառով անդունդի եզրին հայտնված, բայց միևնույն է՝ որպես ազգ ծնող ու սնող գաղափար՝ ՈՒԺԵՂ, ՎԵՀ ու ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ: Պետք չէ մեր նորագույն պատմությունը նույնականացնել ճգնաժամերի տարեգրության հետ, առավել ևս պետք չէ սեփական անկարողությունը քողարկել տարբեր տեսակի հորինված ճգնաժամերով: Գիտակցենք ու հասկանանք, որ մեր ԳԼԽԱՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՃԳՆԱԺԱՄՆ է՝ այսինքն նրա, ով ոչ միայն պահանջատեր է, այլ նաև ՏԵՐ Է,,,,երկրին, ԱՅՍՕՐՎԱ, ՎԱՂՎԱ,,,
Մնացողներին հորդորում եմ՝ ՏԵՐ ԵՂԵՔ, մի պահանջեք, ՍԻՐԵ՛Ք, ՏՐՎԵ՛Ք, ՆՎԻՐՎԵ՛Ք,,,Երկիրը մեր ցանկությունները կատարելու, քմահաճույքներին արձագանքելու, դժգոհությունը արտահայտելու, սպասումները իրականացնելու համար չէ՛: Երկիրը ՍԻՐԵԼՈՒ ու ՏՐՎԵԼՈՒ համար է: Երբ կարողանաք ԱՌԱՆՑ հաշվարկների ու նախապայմանների ՍԻՐԵԼ ու ՏՐՎԵԼ՝ այն ժամանակ միայն կզգաք, թե որքան անգամ շնորհակալ և երախտապարտ կլինի ԵՐԿԻՐԸ,,,
ՈՂՋԱԳՈՒՐՎԵ՛Ք, ՏՈՆԵ՛Ք, ՍԻՐԵ՛Ք, ՏՐՎԵ՛Ք, սիրելիներս, ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր!!!!!!!!
 
 
 
 
 
17.09.2011