Լուծումներում միշտ փնտրեցեք գեղեցիկը,
Ինքնաներում մի′ աղերսեք այլապես...
Թե չգտնեք զգացմունքների ճիշտ կծիկը՝
Տաք արյունը ետ մղեցեք պարզապես։
 
Իսկ այն պահին, երբ ձեզանից կսպասեն
Վիրավորված, վայրագ գայլի մռնչոց՝
Հանդարտ, հանգիստ, ուժեղ, վեհ ու ժպտադեմ,
Համաներեք՝ անկախ չափից՝ դև, թե օձ։
 
Բիրտ վրեժին գազանական, ուժային
Մի′ տրվեցեք ձեր տեսակին հակառակ,
Գերադասեք Բարու ուժը բուժային,
Որին հաստատ չկա ժամ ու պատարագ։
 
Հակաքայլի անհամաչափը ընտրեք՝
Թե չստացվի ընդհանրապես խուսափել,
Ոչ թե չագուչ, այլ մի նու՜րբ խոսք գործադրեք,
Թույլ մի′ տվեք որ ձեր զայրույթը չափեն։
 
Մի′ վհատվեք յուրայինից դավաճան.
Արյունակցի սերը անգամ խաբուսիկ է։
Հաշվի չառնեք դարուփոս կամ աստիճան...
Լուծումներում միշտ փնտրեցեք գեղեցիկը։
 
 
 
 
 
29.08.2011