Որոշեցի շարունակել իմ հրապարակային մենախոսությունը՝ ՀՐԱՇՔ համահեղինակիս կողմից թելադրված...Ահա թե ինչ ստացվեց.
Բան ստեղծելու մոլեգնությունը
Առանձին վերցրած` երանություն է…
Հեռու չէ սակայն հիասթափությունը,
Երբ պարուրում է այն պա՜րզ գիտակցումը,
Որ քեզ ընդամենը սպառում, յուրացնում են,
Եվ ապա` արտանետում…
 
Այո՛, ճիշտ այնպես, ինչպես յուրացնում են
Դասը, պատմությունը, խմիչքը, կերը`
Յուրացնում են խոսքը, վրայով անցնում…
Ու մոռացվում է հասցեատերը,
Որը ամենևին էլ յուրացնող չէ...
Յուրացնողը դու′ էս` ճիշտ հակառակը…
 
Ինձ խոստովանեցիր որ վախենում էս,
Եվ միշտ վախեցել էս լինել այն միակը,
Որ ոգեշնչում է բանաստեղծին, ստիպում բարձրանալ...
Ու դեն շպրտել կարծրացած դիմակը…
 
Ասացիր, որ թեև վախենում էս, բայց նաև ուզում,
Եվ միշտ էս ուզել…տեսել երազում՝ անգամներ բազում...
Բայց ամենաշատը դու վախեցել էս հենց վախենալուց...
 
Մի′ վախեցիր վախենալուց,
Հոգիդ ու սիրտդ բանալուց...
Եթե անգամ անցորդի մոտ պատահական
Տեսնես հանկարծ այն բանալուց,
Որ կարող է բացել հոգիդ անմահական՝
Մի′վախեցիր...
Անգամ անսեր, գուցե՝ անզգա դարի գալուց՝
Մի′ վախեցիր...
Ընդամենը բարի գալուստ դու կամեցիր
Եվ հասկացիր, աղերսում եմ՝
Թե վախենաս վախենալուց`
Կվախենամ տիրանալուց...
Կթուլանամ՝ դա իմացիր,
Խնդրում եմ քեզ ինձ խոստացիր՝
Վախենալուց մի′ վախեցիր...
 
 
 
 
 
24.08.2011