ВыступленияРечь ректора РАУ Дарбиняна Армена Размиковича перед первокурсниками
01.09.2016
Սիրելի բարեկամներ, բոլորիդ ողջույն, բոլորիդ շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ դարձել են ուսանող և աշակերտ, շնորհավորում եմ ձեր բոլորի ընտանիքները, շնորհավորում եմ, որովհետև դուք ընտրել եք աշխարհի լավագույն համալսարանը և աշխարհի լավագույն դպրոցը: Ես այդպես եմ համարում: Եվ ես ուզում եմ, որ  ձեր սպասելիքները, ձեր բոլորի նպատակները, հույսերը անպատճառ իրականացվեն, բոլոր այն իղձերը, որոնք դուք ունեք, հենց այսօրվանից սկսեն իրականանալ: Այսօր գիտելիքի և գիտության աշխարհ է, առանց բարձր որակի գիտելիքի հնարավոր չէ հասնել հաջողության այսօրվա աշխարհում: Ես և իմ կոլեգաները անում ենք առավելագույնը և կանենք, որպեսզի  դուք ունենաք բոլոր հնարավորությունները ստանալու աշխարհում ամենաարդիական գիտելիքները: Եվ ձեզանից նրանք, ովքեր իսկապես շահագրգռված կլինեն ստանալու գիտելիքների ամենաբարձր մակարդակը, կհասնեն հաջողության:
 
Я приветствую всех тех, кто выбрал Российско-Армянский университет. Добро пожаловать в Альма-матер! Мы сделаем все возможное, чтобы ваш выбор был оправдан.
 
Շնորհավորում եմ Ձեր բոլորի սեպտեմբերի 1-ը: