ВыступленияРектор РАУ А.Р. Дарбинян приветствует первокурсников
01.09.2016
Дорогие друзья, уважаемые первокурсники, родители, коллеги, мне очень приятно, что наш прекрасный зал уже не вмещает всех первокурсников. Это на моей памяти в первый раз, поэтому я поздравляю своих коллег. В условиях кажущегося упадка системы образования на самом деле это большое достижение, и я считаю, что вся эта прекрасная молодежь, которая, кстати, мне опять же сегодня субъективно кажется гораздо взрослее, чем такая же молодежь лет десять назад.Гораздо более взрослые взгляды, лица,гораздо  более ответственные, что на самом деле прекрасно, потому что мы имеем сегодня поколение молодых, которые осознают свою ответственность гражданина. Вы сделали свой первый, скорее всего, осознанный сложный выбор, вы сделали выбор в пользу нашего университета, в пользу нашей системы образования, в пользу нашей репутации. Я хочу сказать, что выбор этот очень ответственный и возлагает на нас, на университет, очень большие обязательства. Мы постараемся вас не подвести в ваших ожиданиях. Постараемся сделать так, чтобы каждый из вас, кто взял свой путь в дорогу познания, имел полные шансы, чтобы пройти этот путь до конца. Познание не есть процесс дискретный: оно не имеет конца. Познание –это бесконечный процесс. И одна из главных задач университета заключается в том, чтобы наши будущие выпускники смогли бы иметь все навыки того, чтобы познавать, учиться всю жизнь. В английскомя языке есть прекрасный термин “Lifelong learning”, который означает «образование, познание длиною в жизнь». Это подобно велосипеду: если ты не познаешь, ты падаешь, если ты не крутишь педали, ты падаешь, если ты не получаешь новые знания, ты умираешь, потому что умирает твой мозг. А мозг – это то, что отличает человеческий род от всех других видов живых существ. Я поздравляю первый курс с вашим выбором, выбором в пользу и субъективно, и объективно лучшего университета, по крайней мере, в стране. Я говорю это без ложной лести и я говорю это с осознанием того, что мы обязаны сделать его лучше. Есть официальные рейтинги Министерства образования и науки Армении, в которых мы на втором месте после Ереванского государственного университета, но дело в том, что мы хотим, чтобы Ереванский государственный университет обязательно был бы на первом месте, иначе, если бы мы не хотели, было бы не так. На самом деле это возлагает на нас громадную ответственность за качество образования. Но это возлагает обязанности и на вас, дорогие мои младшие друзья, на каждого из вас, кто с сегодняшнего дня имеет полное основание называться студентом РАУ: обязанность быть ответственным, обязанность быть самостоятельным, потому что мы не похожи на другие университеты страны, мы не разговариваем с родителями, для нас личностью является студент, уже взрослый настолько, что может и должен мочь принимать решения под свою ответственность. Мы будем работать с вами для того, чтобы вы могли пройти интересную дорогу познания длиной в четыре, шесть, девять лет знаний. А очень многие наши лучшие выпускники сегодня являются нашими коллегами. Вообще я очень горжусь тем, что значительную часть преподавательского состава нашего университета составляют наши же выпускники, многие – уже кандидаты наук. Если я не ошибаюсь,более двухсот человек мы выпустили как кандидатов наук, которые являются ведущими профессионалами в своих областях, и многие из них являются основой нашего преподавательского коллектива. Мы очень гордимся этим. Мы считаем, что мы строим будущее не только системы образования, не только университетского сообщества, но и мы строим будущее страны. И в этом смысле прошу вас  обязательно учесть, что качество, которое мы сегодня способны продемонстрировать, будет определять качество нашей страны лет через десять-двенадцать. От вас очень многое зависит на самом деле: от каждого из вас в отдельности и от вас как community, как сообщества. Если вы осознаете то, что наша страна, наш народ лет через пятнадцать будет основываться на ваших представлениях о сущем и должном уровне, о вашем качестве социальном, я думаю, что у нас все будет хорошо, я имею в виду у страны, потому что мы, среднее, старшее поколение профессионалов, понимаем и свою ответственность за передачу ценностей старшего поколения вам, потому что именнов  этой цепочке жив народ, жива нация, жива страна и будет живо государство.
 
Ես ուզում եմ ձեզ բոլորիդ ցանկանալ, յուրաքանչյուրիդ համար առանձին-առանձին, հաջողության ուղին գծել և իրականացնել այնպես, որպեսզի հասնեք անպայման ձեր սեփական երջանկության հասկացությանը: Շատ կարևոր է: Մենք մեր առօրյայում, շատ դեպքերում դժվար և ծանր առօրյայում, երևի թե մոռանում ենք, որ յուրաքանչյուրիս նպատակը ապրելն է երջանիկ լինելու համար, այլ ոչ թե տառապելու և տանջվելու: Մենք ծնվել ենք, որպեսզի լինենք երջանիկ: Եթե մենք յուրաքանչյուրս դա գիտակցենք, ուրեմն մենք անպայման կլինենք երջանիկ: Ձեր նպատակը մի կորցրեք ձեր տեսադաշտից: Ձեր նպատակը պիտի լինի երջանիկ լինել, եթե յուրաքանչյուրդ կարողանաք երջանկության ձեր աստիճանին հասնել, ապա համոզված մենք կունենանք երջանիկ հասարակություն: Երջանկության հնարավոր է հասնել սիրով: Սիրել է պետք ամեն ինչը, ինչով զբաղվում ենք, երկիրը, հողը, մարդուն, իրար:  Շատ կարևոր է: Սերը ամենամեծ շարժիչ  ուժն է, որը երբևիցե պատմությունը կարողացել է հնարել և տնօրինել: Ես հաճախ անդրադառնում եմ այն մտքին, որը  ծնվել է ձեզ հետ շփվելու ընթացքում՝ մարդը մարդուն երբեք հակառակ չի կարող լինել, որովհետև յուրաքանչյուր մարդ ունիկալ մի կառուցվածք է, չի կարող, հասկանում եք, մեկը մեկին հակառակորդ լինել: Նրանք լրիվ տարբեր են: Նրանց ուղիները երջանկության չեն խաչվում: Կարող է խաչվել այն երկու մարդու երջանկության ուղին, որոնք ընտանիք են կազմում: Այնտեղ, այո, խաչվում է երջանկությունը և դառնում է համատեղ և ընդհանուր:  Կարծես թե ձեր մնացած բոլոր ուղիներում, տրայեկտորիաներում, դուք չեք խաչվում, ուրեմն հակառակորդ չեք, ուրեմն միակ բանը, որ մնում է ձեզ իրար նկատմամբ դրսևորելու, դա սերն է և օգնությունն է: Մեկդ մյուսին օգնելով, բարձրացնելով՝ հասցնում եք համայն երջանկության այն մակարդակին, որին որ դուք արժանի եք, ընդունում եք, կարող եք դա ամրագրել ձեր շնորհքով, ձեր գենետիկ որակներով և ձեր ստացած կրթությունով: Կրթությունը ավելի քան կարևոր բան է այսօրվա կյանքում: Կրթությունը բանալի է դեպի բարեկեցություն: Չկան այլ բաներ, մի խաբվեք: Եթե դուք ձեր շրջապատում կտեսնեք անկիրթ, բայց հարուստ մարդու, դա բացարձակ ժամանակավոր բնույթ է կրելու: Բացարձակ՝ այն ունի սկիզբ և վերջ: Կրթությունը միակ բանալին է դեպի բարեկեցություն: Սա, խնդրում եմ , հիշեք միշտ, կսովորեք չորս տարի, վեց կամ ինը, ոչ մի կապ չունի: Հաշվի առեք, որ կրթված մարդը այսօրվա գլոբալացված աշխարհում ունի միշտ սովորելու բան: Մի սահմանափակվեք երկրի կամ սոցիումի սահմաններով: Յուրաքանչյուրդ հնարավորություն ունի դրսևորվելու գլոբալ աշխարհում: Մի սևեռվեք մեկ-երկումիլիոնանոց շուկայի կամ ժողովրդի վրա: Այո, դուք դրա մասը պիտի կազմեք, բայց փորձեք ներկայացնել աշխարհին հայի լավագույն տեսակը, փորձեք ցույց տալ, ով է հայը: Զարմանալի է, բայց անգլերեն, էլ չեմ ասում գերմաներեն կամ ֆրանսերեն լեզուներով շատ քիչ են կամ չկան հայկական գրականության, պոեզիայի լավագույն նմուշները, որպեսզի կարողանանք ցույց տալ աշխարհին, թե ով է հայը, ինչով է ապրում, ինչպես է մտածում, ինչ է սիրում հայը: Ինչու չունենք: Որովհետև չենք մտածում այդ մասին: Որովհետև սևեռվում ենք մենք ինքներս մեր մեջ: Փակվում ենք, դառնում ենք ինքնամփոփ:Եվ մեր նեղ աշխարհում փորձում ենք իրար ինչ-որ չափով հրելով, բրթելով մեր տեղը արևի տակ գտնել: Դա չէ ձեր նպատակը: Դա սխալ է: Աշխարհը անծայրածիր է, արևը անծայրածիր է : Երկիրը անծայրածիր է: Եվ ուրեմն ձեր խնդիրն է կարողանալ այս տարիները օգտագործել այնպես, որպեսզի հետագայում դուք ունենաք բոլոր հիմքերը երջանիկ լինելու: Ես ձեզ դա ի սրտե ցանկանում եմ: Գիտեք, բացի նրանից, որ ցանկանում եմ, նաև իմ կոլեգաները, մեր դասախոսական կազմը ինձ նրանում կպաշտպանի, որ մենք, իրոք, ոչ միայն ցանկանում ենք, ցանկանալը պասիվ դերակատարություն է, մենք պահանջում ենք: Մենք պահանջատեր ենք: Մենք պահանջում ենք, որպեսզի դուք լինեք մեզանից լավը, մեզանից բարձր, մեզանից ուժեղ, մեզանից հզոր: Մենք պահանջում ենք, որովհետև մենք ուզում ենք տեսնել ավելի լավ կյանք, ավելի բարեկեցիկ ժողովուրդ, ավելի գեղեցիկ հասարակություն՝ ճիշտ արժեքային համակարգի վրա կառուցված: Եվ դա մենք ուզում ենք տեսնել ձեր շնորհիվ, ձեր միջոցով: Ես խնդրում եմ հաշվի առնել. պասիվ ուսանող ես չեմ սիրում: Ամենաակտիվ ժամանակահատվածում կյանքի մարդը պասիվ է, կամ իներտ է: Ոչ մի դեպքում: Փորձեք ակտիվ լինել և ձեր ժամանակը ճիշտ օգտագործել: Կյանքում, այնուամենայնիվ, կան որոշակի ժամանակահատվածներ, որոնք անփոխարինելի են: Ուսանողական ժամանակահատվածը հենց այդպիսին է: Ոչ ոք երբեք չի կարողանա ձեզ վերադարձնել ուսանողական տարիները: Մեզանից շատ-շատերը հիմա երազում են ձեր տեղում լինել, նորից սովորել, նորից կյանք մտնել, բայց դա հնարավոր չէ: Ուրեմն ճիշտ օգտագործեք այս ժամանակահատվածը: Ճիշտ անցկացրեք ձեր յուրաքանրյուր օրը մեզ հետ միասին: Պահանջեք: Այնտեղ, որտեղ ձեր ժամը, օրը, ամիսը, տարին անցնում են ապարդյուն, անպայման լրացրեք, վաստակներ տվեք, եղեք պահանջատեր: Եվ ձեր ժամանակը պետք է լինի առավելագույնս արդյունավետ: Որովհետև որևէ մեկը ձեզ չի վերադարձնի այս տարիները:
 
Я поздравляю вас еще раз со вступлением в нашу дружную семью РАУ. В следующем году будем отмечать двадцать лет становления нашего университета. Я хочу вам сказать, что двадцать лет назад никто, в том числе те, кто стоял у истоков этого университета, не представлял, что спустя двадцать лет мы будем иметь такую репутацию. Честь и хвала всем моим коллегам, преподавательскому составу, администрации. Классические университеты существуют сотни лет со своими традициями, со своими достижениями. Сто лет для университета это не срок. До ста лет университет считается молодым. А нам всего двадцать. Мы просто юный университет. И за эти двадцать лет мы сумели создать одну из лучших университетских школ в стране. И с нами считаются очень многие университеты мира. И я хочу, чтобы новый состав нашего студенчества влился в наши активные мероприятия, посвященные двадцатилетию университета, и осознанно справлял бы свои собственные праздники.
 
Մենք այսօր ողջունում ենք նաև մեր հայկական բաժանմունքի ուսանողներին: Այս պահի դրությամբ նրանք 38 հոգի են: Մեզ մոտ ռեկտորատի նիստին մի оր քննարկում ծավալվեց հնարավոր ռուսական և հայկական բաժանմունքների միջև ցիվիլիզացիոն բախումների մասին: Կարծում եմ և համոզված եմ, որ նման ցիվիլիզացիոն բախումներ չեն լինի և մեր հայալեզու ուսանողները ջանասիրաբար կընդգրկվեն մեր ընդհանուր ուսանողության հանրույթի մեջ և մենք կշարունակենք ապրել միասնական, սիրո վրա կառուցված ընտանիքում: Ամեն դեպքում մենք ձեզ ողջունում ենք և ցանկանում ենք ամենայն բարիք, որովհետև դուք ընտրել եք բազմաթիվ հայալեզու համալսարաններից հենց մեր համալսարանը: Շնորհակալություն ձեզ դրա համար: Եվ վերջում ես կուզենայի երկու բառ ասել արժեքների մասին, որոնց մենք անկասկած տիրապետում ենք պատմության, մշակույթի, ժառանգականության, գրի, հավատքի, ոգու, հոգու շնորհիվ: Բայց դուք, ցավոք սրտի, չեք տիրապետում այն արվեստին, թե ինչպես կարելի է այդ արժեքները ներկայացնել աշխարհին, անգամ ինքներս մեզ: Մեր հասարակությունը, ցավոք, այսօր խեղաթյուրված արժեքների մեջ է ապրում: Եվ մեր խնդիրը  ձեր հետ միասին այս պահին այդ արժեհամակարգը կառուցելն է: Եվ մենք կկառուցենք մեր երկրին, ժողովրդին հարիր ճիշտ արժեքային համակարգ, որը կներառի մեր մշակույթը, մեր արվեստը, մեր հոգու բարձրագույն դրսևորումները, մեր մարդկայնությունը և մեր սերը: