ВыступленияРечь ректора РАУ Дарбиняна Армена Размиковича перед первокурсниками в Доме культуры
01.09.2015

Ողջունում ենք ձեզ Հայ-Ռուսական համալսարանի անունից, ինչպես մենք ներսում ենք ասում և հպարտ միշտ շեշտում ենք դա, աշխարհի լավագույն համալսարանի պատերից ներս: Մենք գործ ունենք, կերտում ենք, կրթում ենք, աշխատում ենք, առնչվում ենք, մեր կարծիքով, աշխարհի լավագույն երիտասարդության հետ: Եվ այսօր դուք եկել եք լրացնելու նրանց շարքերը` աշխարհի լավագույն երիտասարդության շարքերը: Հաշվի ́ առեք սա և համապատասխան պատասխանատվությամբ ներգրավվե ́ ք մեր համալսարանական կյանքի մեջ: Շատ կարևոր է գիտակցել, որ դուք այլևս դպրոցական չեք, մամաների և պապաների պատասխանատվության տակ չեք, այլևս ստանձնում եք ձեր ուրույն, սեփական պատասխանատվությունը ձեր գործառությունների համար: Սա ձեր կյանքի առաջին մտածված քայլն է, ընտրությունն է, որ դուք կատարել եք ինքնուրույն: Կատարել եք երկու ընտրություն: Առաջինը` դուք ընտրել եք այն համալսարանը, որտեղ ցանկացել եք և ցանկանում եք սովորել, ստանալ ուսումնառություն, գիտելիքներ, զբաղվել գիտությամբ: Եվ երկրորդը` դուք ընտրել եք ձեր հատուկ մասնագիտությունը, որում նպատակ ունեք դառնալու պրոֆեսիոնալ և ստանձնելու ձեր արդեն մասնագիտական պատասխանատվությունը: Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք նաև ձեր երրորդ պատասխանատվությունը. Այսօրվանից սկսվում է ձեր կերտումը, ստեղծումը որպես քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Իհարկե, խոսքս վերաբերում է նրանց, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Մեր ուսանողների շարքերում կան նաև նրանք, ովքեր ունեն այլ երկրների անձնագրեր: Եվ դրանով ևս մենք յուրահատուկ ենք, տարբերվում ենք այլ համալսարաններից, որովհետև մեզ մոտ օտարերկրյա անձնագրերով ուսանողները կազմում են մեր ուսանողության գրեթե 30%: Այսինքն մենք նաև միջազգային համալսարան ենք: Եվ այսպես, դուք կատարել եք երեք ընտրություն` կատարել եք համալսարանի ընտրություն, կատարել եք մասնագիտական ընտրություն, և ես ձեզ հորդորում եմ կատարել ընտրություն ի շահ քաղաքացի լինելու: Իսկ քաղաքացի լինելը առաջին հերթին նշանակում է ստանձնել պատասխանատվություն ձեր սեփական անձի նկատմամբ, ձեր մտերիմների նկատմամբ, հասարակության նկատմամբ, երկրի նկատմամբ և աշխարհի նկատմամբ: Շատ կարևոր է, որ դուք սա գիտակցեք, որովհետև, իսկապես, մենք այսօր գտնվում ենք, ապրում ենք, ստեղծագործում ենք գլոբալացված աշխարհում, և շատ կարևոր է, որ դուք գիտակցեք, որ այդ աշխարհում դուք ունեք ձեր ուրույն տեղը, դերը և անելիքները: Եվ առաջին հերթին դուք ունեք ձեր սեփական տունը, սեփական երկիրը կառուցելու, նորոգելու խնդիր, դարձնելու այնպիսի երկիր, որով մենք բոլորս կկարողանանք հպարտանալ: Եվ դուք, որպես գալիք սերունդ, այսօր ունեք առավելագույն հնարավորությունը նպաստելու այս բարձրագույն խնդրին: Մենք` որպես ավագ սերնդի ներկայացուցիչներ երջանիկ կլինենք, եթե դուք, որպես մեր այսօրվա սաներ, կարողանաք ստեղծել այն երկիրը, որով մենք բոլորս կկարողանանք հպարտանալ:

Բոլորդ, յուրաքանչյուրդ, ունեցել եք, ունեք երազանքներ, և ձեր հասակը այնպիսին է, որ դուք պարտավոր եք երազել: Ունեցել եք երազներ, երազում եք հիմա և, Աստված տա, որ երկար երազեք: Յուրաքանչյուրդ հաստատ երազում է երջանիկ լինելու, ինքնադրսևորումը իրականացնելու, սեփական պոտենցիալը իրացնելու, սեփական արժանապատվությամբ սեփական կյանքը կառուցելու մասին: Դրանք, իսկապես, արժանի երազանքներ են: Ես հորդորում եմ ձեզ ապրել երազանքով, բայց ձեր երազը դարձնել կյանք: Պարտադիր ուզում եմ նշել մի երևույթ. Եթե դուք փորձեք նայել ձեր շուրջբոլորը, փորձեք գնահատել մարդկանց, որոնք ունեն սեփական արժանապատվություն, ունեն սեփական կարծիք, ունեն սեփական մասնագիտական հմտություններ, դուք անպայման, պարտադիր կտեսնեք, որ իր մասնագիտության մեջ բարձր պրոֆեսիոնալիզմի հասած մարդը չի կարող լինել վատ մարդ: Անպայման կտեսնեք դա: Եվ հակառակը: Դուք անպայման կտեսնեք, որ մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրենց մասնագիտությանը, տգետ են, անգրագետ են, պատրաստ չեն պատասխանատվություն կրելու, չեն կարող ի սկզբանե լինել լավ մարդ, չեն կարող, ուղղակի հնարավորություն չկա: Ես ձեզ հորդորում եմ նպատակ դնել նաև երազանքների մեջ, որոնք դուք բոլորդ տածում եք ձեր մեջ, անպայման նպատակ դնել հասնել մասնագիտական ամենաբարձր չափանիշներին, համապատասխանել այդ չափանիշներին, հասնել մասնագիտական բարձունքների: Այլ խնդիր երիտասարդի համար, իմ կարծիքով, գոյություն չունի: Գոյություն չպետք է ունենա: Դուք դեռևս գտնվում եք այն հասակում, երբ ձեզ համար ժամանակի կորուստը կորուստ չէ: Միգուցե դուք ունեք այդ շռայլությունը ձեր կյանքի որոշակի ժամանակահատվածում, կարող եք ձեզ թույլ տալ կորցնել որոշակի ժամանակ ձեր ժամանցի վրա, կյանքը ճանաչելու վրա, հարաբերությունների մեջ հմտանալու վրա, բայց հաշվի առեք, որ ձեր կարևորագույն առաքելությունը և խնդիրը մասնագիտական գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելն է, ինչքան ավելի շուտ դուք դա գիտակցեք, ինչքան ավելի շուտ այդ պատասխանատվությունը ստանձնեք, այնքան ավելի հաջողակ կլինեք դուք:

Ես անպայման ուզում եմ, որ դուք երազեք, ես անպայման ուզում եմ, որ դուք ձեր երազը կյանք դարձնեք և կյանքը ապրեք երազանքով: Ցանկացած հասակում, հատկապես հիմա, անպայման ուզում եմ, որ դուք կարողանաք տիրապետել մասնագիտական ամենաբարձր հմտություններին: Անպայման ուզում եմ, որ դուք դառնաք լիարժեք և պատասխանատու քաղաքացիներ, որոնցով մենք իրապես կկարողանանք հպարտանալ: Մենք այսօր ունենք արդեն բազմահազարանոց (վեց հազարից ավել) շրջանավարտներ, որոնք համալրել են Հայաստանի գեղեցկագույն երիտասարդության շարքերը, հրաշալի երիտասարդներ են, որոնց հետ առնչվելիս, ապրելիս, ստեղծագործելիս մենք բոլորս նաև սովորում ենք: Սովորում ենք հարաբերվել, սովորում ենք ստեղծագործել, սովորում ենք միասին ստեղծել: Իսկ մենք միասին պիտի ստեղծենք այն, ինչը կոչվում է ձեր մասնագիտական և քաղաքացիական բարձր որակ:

Յուրաքանչյուրդ ընտրել եք համապատասխան մասնագիտություն: Ըստ որում այս տարի առաջին տարին է, երբ մենք նաև հայալեզու ուսումնական ծրագրեր ենք ներմուծել, և առաջին տարին է, երբ մենք ողջունում ենք նաև մեր հայալեզու առաջին կուրսեցիներին, որոնք սովորելու են հայերենով: Ուզում եմ, որ մենք հատուկ իրենց ողջունենք: Կխնդրեի նաև, որպեսզի բարձրացնեն ձեռքերը նրանք, ովքեր ընդունվել են հայալեզու մեր առաջին կուրս: Ես ձեզ ուզում եմ ասել. «Բարի՜ գալուստ»: Պետք է հաշվի առնեք, որ դուք ընդունվել եք մի համալսարան, որը երկու մշակույթների, երկու կրթական ավանդույթների, երկու հզոր ժողովուրդների, պատմությունների և ներկայի ժառանգորդն եք լինելու նաև: Ձեր հայերեն լեզվով կրթական համակարգը և ձեր գործընթացը չի նշանակում, որ դուք զերծ եք լինելու նաև հայ-ռուսական մշակութային ընդհանրություններից և մեր ընդհանուր ուսանողական կյանքից: Ես ուզում եմ, որ դուք հաշվի առնեք, որ ընդունվել եք միջազգային համալսարան, որը հիմնադրվել է Հայսատանի և Ռուսաստանի պետությունների կողմից և գտնվում է այդ պետությունների հովանավորության ներքո: Ուզում եմ, որ դուք դա նույնպես գիտակցեք:

Что касается наших студентов, которые поступили на разные направления, специализации. Я хочу по отдельности поприветствовать всех.

Довольно высокий показатель набора на специальность «Прикладная математика и информатика». Я прошу поднять руки тех, кто поступил на эту специальность. Поступило 57 человек. Я хочу сказать, что вы поступили на специальность, которая сегодня является лидирующей, ведущей в Армении. И в Армении же ведущим университетом, который готовит высококвалифицированных специалистов в области прикладной математики и информатики, является именно Российско-Армянский университет. Очень сильная школа программистов. Я надеюсь, что вы через очень короткое время пополните ряды самых высокообразованных людей Армении. Я вам этого желаю, я вас приветствую, приветствую ваш выбор, потому что действительно считаю, что интеллектуальный продукт, который является целью вашего обучения, сегодня как нельзя востребован именно в глобальном мире. Это специальность, которая даст вам возможноcть зарабатывать и достойно жить даже не выходя из собственной квартиры. С третьего курса, имейте в виду, практически каждый студент этой специальности имеет уже высокооплачиваемую работу. Это имейте в виду и готовьтесь покорять высокие вершины.

«Биоинженерия и биоинформатика» - два человека, где они? Я хочу сказать абсолютно искренне: значит вы, вот эти двое, самые умные, потому что вы выбрали самую передовую специальность. Я считаю, что мы в стране очень сильно недооцениваем преимущества специальностей, которые ведут нас к высоким технологиям. Я думаю, что в очень скором будущем мы это поймем и сумеем создать биоинженерию высокого мирового класса. Что касается этих двоих, я не знаю, профессор Вардапетян здесь или нет, но он получит специальное задание-указание следить за вами и превратить вас в высоких специалистов.

Ասեմ, ավելին, եթե մեր ինֆորմատիկայի և մաթեմատիկայի բնագավառներում, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառում, որին մենք դեռ կանդրադառնանք, մեր ուսանողները ուսումնառության երկրորդ փուլում` մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում, ցանկություն հայտնեն սովորելու բիոինժեներիա և բիոինֆորմատիկա, ես մեծ հաճույքով դրան կնպաստեմ, մեծ հաճույքով, որովհետև համարում եմ իսկապես բիոինֆորմատիկան և բիոինժեներիան աշխարհում այսօրվա ամենաառաջատար ուղղությունները:

«Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա», բարձրացրե՛ք ձեռքերը, 17 հոգի պիտի լինի այստեղ, անգամ 18: Հիմա պարզվում է, որ կան նաև աղջիկներ:

«Электроника и наноэлектроника», «Микроэлектроника» - это специальности, которые в наилучшем виде представлены в Российско-Армянском университете. В Армении нет другого университета, который мог бы вам дать тот глубокий и выокий уровень знаний, который мы можем сегодня вам гарантировать. У нас сложилась прекрасная школа наноэлектроники, во главе с академиком Эдуардом Мушеговичем Казаряном и его прекрасным учеником – профессором Айком Араевичем Саркисяном. Я думаю, что ваш выбор в том числе обоснован тем, что вы знаете, что этой сферой руководят истинные профессионалы, ученые мирового значения, мирового уровня. Поэтому в добрый путь. Знайте, что у нас сформировалась прекрасная школа, своя аспирантура, своя докторантура.У нас есть уже доктора наук, которые проходили через нашу школу, я уже не говорю о кандидатах наук. У нас уже есть сформированная школа наноэлектроники в Армении.

Следующая наша специальность – это «Инфокоммуникационные технологии и системы связи». Прошу поднять руки, 18 человек. Хочу вам сказать, что мы работаем во взаиомодействии с Институтом связи.

Կապի ինստիտուտի հետ համատեղ ենք աշխտում և այս մասնագիտության մեջ մենք նույնպես տեսնում ենք շատ լուրջ հեռանկարներ: Կապի ոլորտը, հեռահաղորդակցության ոլորտը, նույնպես տեխնոլոգիական ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ոլորտ է: Դուք գիտեք, որ Հայաստանում այսօր հեռահաղորդակցությունը շատ լուրջ բիզնես դիրքեր է գրավում: Ես շատ կցանկանայի և կմաղթեի ձեզ, որպեսզի 5-7 տարիների ընթացքում և արդյունքում դուք կարողանայիք ստանձնել հեռահաղորդակցության ոլորտի բարձրագույն լիդերությունը: Ես դա ձեզ ցանկանում եմ:

«Конструирование и технология электронных средств» – 11 человек. Прошу поднять руки. Один присутствует, а остальные, наверное, уже конструируют электронные средства. Я хочу сказать, что мы работаем с комапнией «Synopsys». Это наша совместная программа, образовательная программа, и практически все наши выпускники к концу становятся работниками и специалистами «Synopsys». «Synopsys» является ведущей мировой компанией, которая приняла решение открыть здесь свое производство.Опять же речь идет о высокоинтеллектуальном подходе. Я считаю, что выбор абсолютно правильный. В добрый путь.

«Медицинская биохимия» – 11 человек. Значит, опять речь идет о передовых исследованиях в области медицинского анализа. Очень часто путают, что означает слово «медицинский» в вашей специальности. Будете ли вы допущены к больному? Ответ – нет. Но в сегодняшнем мире больного невозможно вылечить, если не будет медицинского анализа, если не будет профессиональных людей, которые, сидя в кабинетах, анализируют данные, выводят их и снабжают врачей соответствующей информацией по поводу состояния здоровья пациента. Поэтому это исключительно важная специальность, очень нужная специальность, опять же передовая специальность. Я вам желаю больших успехов, здесь вы будете в руках профессионалов Армении в этой области. Я хочу сказать, что у нас опять же сложилась достаточно хорошая школа биохимиков. Прекрасные у нас сегодня аспиранты, выпускники, люди, которые составляют сегодня гордость Российско-Армянского университета. Очень много выпускников вашего направления. Я вам желаю пополнить их ряды.

«Фармация» – восемь человек. Фармация в сегодняшнем мире тоже очень важное, очень популярное направление. В Армении мы имеем достаточно серьезную школу фармации, имеем достаточно серьезную производственную базу. Вообще я вам хочу сказать, что одним из самых перспективных направлений развития производства в Армении является производство лекарств. У нас уже есть несколько заводов, которые сегодня выпускают лекарства мирового уровня, по мировым стандартам. Я думаю, что вы выбрали правильную специальность, если будете правильно ориентированы на производство и пополните ряды тех, кто будет работать на усиление этой отрасли индустрии в Армении. Желаю вам больших успехов.

«Экономика» – 50 человек, прошу поднять руки. Экономика традиционно считается модной специальностью. Но вы знаете, она уже модная специальность лет сорок как. Когда я заканчивал школу, я выбрал специальность экономиста именно потому, что она была модной. Не потому что хотел стать великим экономистом, а потому что она была модная. Но вы знаете, судя по состоянию нашей экономики, у нас плохие экономисты, поэтому я вам желаю стать хорошими экономистами. А как можно судить, хорошие ли вы экономисты, если мы не станем жить лучше, понимаете, если мы будем жить так же, как и живем, это будет означать, что вы, 50 человек, пополнили ряды плохих экономистов, таких как я и господин Сандоян. Вы меня поняли?

Կամ դուք ձեր առջև նպատակ կդնեք ստեղծել նոր տնտեսագիտություն և կհանդգնեք այդ խնդիրը լուծելու, կամ, հակառակ դեպքում, անիմաստ է ձեր այս ընտրությունը: Հասկացա՞ք ինձ, այդ հիսուն հոգիդ, կամ անիմաստ է նման ընտրություն կատարելը, որովհետև շատ ավելի ճիշտ է միանայիք այն երկու հոգուն, բիոինժեներներին. Ի միջի այլոց, դեռ ուշ չէ, մենք այնտեղ ունենք պետպատվերով թափուր տեղեր, հանգիստ կարող եք միանալ բիոինժեներներին: Հաստատ կունենաք ավելի պայծառ ապագա: Ես կուզենամ սա դուք հաշվի առնեք, որովհետև հիմնականում դուք ընտրությունը կատարել եք, ելնելով մոդայից, այլ ոչ թե գիտակցելով, թե ինչ եք ուզում անել կյանքում: Ես կուզենայի, որ գիտակցեք:

«Մենեջմենթ» - 45 հոգի: Խնդրում եմ բարձրացնել ձեռքերը: Ուրեմն, մենեջմենթ ընտրողները սովորաբար լինում են շատ կազմակերպված, տեղը տեղին, պատառաքաղը ձախ ձեռքում, դանակը աջ ձեռքում, գեղեցիկ, կազմակերպված մարդիկ:Սովորաբար այդպես է: Մենեջմենթ ընտրողները ընտրում են կազմակերպված լինելը, որովհետև նրանք պետք է կարողանան կազմակերպել այլոց` թե մասնավոր սեկտորում, թե պետական սեկտորում, թե տարբեր համակարգերում: Մենեջմենթ նշանակում է կառավարում: Կառավարումը նշանակում է կազմակերպում: Կազմակերպելու համար դուք առաջին հերթին պիտի լինեք ինքներդ կազմակերպված: Ես կարծում եմ, որ այստեղ ընտրությունը շատերի մոտ պայմանավորված է նրանով, որ կա ղեկավար դառնալու ցանկություն: 47 հոգուց հաստատ ոմանք երազում են ղեկավար աշխատանքի անցնել, ղեկավար աշխատող լինել, ղեկավարել այլոց: Պետք է ասեմ, որ այլոց ղեկավարելը առաջին հերթին նշանակում է սեփական անձնուրաց աշխատանք: Այլ բան չի նշանակում: Առաջին հերթին սա է: Չմտածեք, որ կկարողանաք ղեկավարել ինչ-որ մեկին, եթե սեփական օրինակով չկարողանաք ցույց տալ, ինչպես է պետք ծառայել, աշխատել և կատարել պարտականությունները: Առաջին հերթին սեփական օրինակն է, երկրորդ հերթին հոգեբանությունն է, մարդկային հոգեբանությունը, որի մեջ անպայման ներառված է արդարությունը:Կառավարել հանդգնող ցանկացած անձ պետք է գիտակցի, որ ինքը պարտավորություն ունի արդարություն սփռելու: Արդար կառավարման սկզբունքը առաջնահերթ է: Ու եթե դուք ընտրել եք մենեջմենթի մասնագիտությունը, դուք պետք է երդվեք արդարության համար: Խնդրում եմ, սա գիտակցեք, հեշտ բան չէ կառավարումը, կամ մարդ կառավարելը, կամ ոլորտ կառավարելը, պատասխանատվության ամենաբարձր որակն է :

Մենք ունենք «Տուրիզմ» մասնագիտության 30 հոգի: Խնդրում եմ բարձրացնել ձեռքերը: Ուրեմն, ի՞նչ է նշանակում տուրիզմ: Տուրիզմ նշանակում է, որ դուք պետք է լինեք, պետք է կարողանաք դառնալ մեր երկրի, մշակույթի, ժողովրդի առաջին դեսպանները: Տուրիզմը դա է նշանակում: Տուրիզմ մասնագիտություն ընտրած առաջին կուրսեցիները պետք է առաջին հերթին գիտակցեն, որ նրանք պարտավոր են լավագույնս տիրապետել մեր ժողովրդի մշակույթին, պատմությանը, ժառանգությանը, արժեքներին և կարողանան բազմալեզու կերպով ներկայացնել այդ արժեքները: Սա է ձեր առաքելությունը, ուրիշ բան չէ: Տուրիզմ մասնագիտություն ընտրածը պիտի հասկանա, որ նա պետք է լինի Հայաստանի ամենագրագետ մարդը, Հայաստանի առաջին դեսպանը: Սա է ձեր առաքելությունը, եթե սրան չհամապատասխանեք, անիմաստ է ձեր ընտրությունը:

«Юриспруденция» - 65 человек.

Ես նորից ձեզ պիտի ասեմ, որ այս ուղղությունը ևս երկար ժամանակ մոդայիկ է եղել, կամ, ինչպես ասում են անգրագետ մարդիկ, պրեստիժնի: Ես ձեզ ուզում եմ ասել` ոչ մի պրեստիժ էլ չկա, երբեք չմտածե՛ք, կամ չհամարե՛ք, որ դուք ինչ-որ պրեստիժնի մասնագիտություն եք ընտրել: Ոչ մի բանով լավը չեք մնացածից: Ես սա գիտակցաբար ուզում եմ ֆիքսել, որովհետև դա գոյություն ունի իրավաբանությունը որպես մասնագիտություն ընտրած ջահելների մեջ: Եվ եթե առաջներում, հին ժամանակներում, իրավաբանությունը ընտրում էին, ասենք, որ դառնային քննիչ, դատախազ, մարդկային ճակատագրերը որոշող, ես ուզում եմ ասել, որ վերջին տարիներին տեղի է ունեցել մի շատ դրական տեղաշարժ: Մենք ունենք փայլուն իրավաբաններ, մասնագետներ, որոնք այսօր մասնավոր իրավունքի դաշտում ծառայում են ժողովրդին, գրագետ, պատրաստված, ամենաբարձր մասնագիտական կարողությունների տեր մարդիկ, այսօր մեր շրջանավարտների մեջ շատ քիչ են նրանք, ովքեր ուզում են, ցանկանում են կամ գնում են դատախազություն, ներքին գործեր:Կան համապատասխան հաստատություններ, որոնք պատրաստում են նման մասնագետների: Մենք այսօր պատրաստում ենք բարձր որակավորում ունեցող իրավաբանների, որոնք ծառայում են ժողովրդին և պետությանը: Սա է ձեր առաքելությունը` ծառայել ժողովրդին և պետությանը: Իսկ եթե որևէ մեկը ձեզանից (կամ մի քանիսը), կուզենան նաև պատժիչ գործառույթներ ստանձնել իրենց կյանքի ընթացքում, ես դա չեմ ողջունի, բայց... Չեմ ողջունի, Ստեփան Շանթովիչ, որովհետև Ձեր նախկին դատախազի մոտեցումը չեմ ընդունում: Ես չեմ պատրաստում դատախազներ, և դուք նույնպես չեք պատրաստում դատախազներ:

Степан Шантович Цагикян, доктор наук, профессор, прошу поприветствовать. Заведующий кафедрой уголовного права, он будет учить вас уголовному и процессуальному праву. Карен Гекторович Сардарян с тревогой смотрит на меня, что еще я такое скажу по поводу юристов. Прошу тоже поприветствовать.

Ուրեմն նորից, հանկարծ չմտածեք, որ դուք ինչ-որ առանձնային տեղ ունեք, դիրք ունեք, կամ դուք շատ պրեստիժնի եք: Այսօրվա մարդկային որակի մեր առաջնահերթությունը կայանում է նրանում, որ արժանապատիվ, հարգանքի արժանի մարդը նա է, ով գիտակցում է իր առաքելությունը, ով պատրաստ է մասնագիտական բարձր կարողություններով ծառայել ժողովրդին և պետությանը: Սա է առաջնայինը, առաջնահերթը ձեզ համար, իրավաբաններ, հատկապես: Հաջողություն եմ ցանկանում ձեզ:

«Քաղաքագիտություն» - 17 հոգի, խնդրում եմ բարձրացնել ձեռքերը: Ես ասեմ, որ դուք նույնպես ընտրել եք մի մասնագիտություն, որի հետ կապված մենք ունենք այս երկրում բազմաթիվ թերացումներ: Մենք ունենք արդեն իսկ բավական շատ քանակային իմաստով քաղաքագետներ, բայց մենք չենք կարողացել ստեղծել Հայաստանում ադեկվատ, արդյունավետ գործող քաղաքական համակարգ: Եվ մենք չենք կարողացել անգամ ստեղծել Հայաստանում ձևավորվող քաղաքագիտական մոտեցումների շուրջ բաց, տրանսպարենտ մասնագիտական դաշտ: Դա շատ կարևոր ուղղություն է, շատ պատասխանատու ուղղություն է, և ես ցանկանում եմ, որ դուք, որպես քաղաքագետներ, կարողանաք ձեզ դրսևորել այնպես, որ մենք յոթից տասը տարիների ընթացքում հնարավորություն ունենանք պարծենալու մեր քաղաքական համակարգով և մեր քաղաքագիտական բարձրագույն նվաճումներով: Որովհետև աշխարհը այսօր շատ բարդ վիճակում է գտնվում: Փոքր երկրները, փոքր քանակությամբ և փոքր տարածք գրավող երկրները, շատ շանսեր չունեն բարգավաճելու: Ամբողջ աշխարհի պատմությունն է դա ցույց տալիս, շանսեր ունեն կարծես թե մեծերը, նրանք, ովքեր ընտրության հնարավորություն ունեն, ում հետ հաշվի են նստում: Փոքրերի հետ հաշվի չեն նստում, և ուրեմն քաղաքագետները պետք է գտնեն այն նուրբ կետերը, որոնք գործածելով` մենք կկարողանանք հետաքրքիր դառնալ աշխարհին: Հասկանում եք, այլապես հնարավոր չի լինի գոյատևել, ապրել, աշխատել աշխարհում: Աշխարհը մեծանում է, աշխարհը հաշվի է նստում մեր մեծերի հետ և ուրեմն, փոքր լինելով քանակությամբ, մենք պիտի կարողանանք բացատրել, ապացուցել, որ մենք մեծ ենք մեր այլ որակներով: Այդ որակների ներկայացումը քաղաքագետների խնդիրն է: Հաջողություն եմ ցանկանում ձեզ:

«Международные отношения» - 28 человек. Ну, я вам скажу, что какое-то время назад эта специальность тоже считалась модной, престижной. К сожалению, у нас, я имею в виду в стране, с точки зрения дипломатии, международных отношений, развития кадровой системы, то есть продвижения кадров, установилась нетранспарентная система, нетранспарентная ситуация, и очень трудно людям этой специальности находить себе достойное применение, очень трудно. Я это говорю с сожалением, но и с понимаием того, что нам вместе с вами надо будет поменять эту ситуацию, изжить клановость в кадровых вопросах, учиться настоящей дипломатии. Знаете, дипломатия – искусство, на самом деле, это большое искусство,высокое искусство. В нашей истории, даже многовековой, вряд ли можем сосчитать на пальцах одной руки выдающихся дипломатов, вряд ли, это очень трудная, очень ответственная специальность и профессия. И вы имеете объективные трудности, связанные с клановостью в данной профессии, трудности, связанные с продвижением по данному направлению специализации, но я обещаю свою личную помощь. Мы будем помогать вам становиться специалистами, настоящими дипломатами и суметь все-таки возвести дипломатию в ранг искусства.

«Реклама и связи с общественностью» - 23 человека. Уже понятно, это правильная демонстрация вашей специальности, кричите дальше. «Реклама и связи с общественностью», «Реклама и PR» сегодня тоже стали модными специальностями. Есть некий, уже сформировавшийся в стране рекламный рынок, который тоже не лишен монопольных тенденций, нет свободной конкуренции, но креативноть в любом обществе всегда приносила свои плоды, креативное мышление, создавание нового продукта. Рекламщики из ничего, из нуля, могут создать и должны создавать продукт, из нуля. То, что вы сейчас, мы сейчас все потребляем, в основном создано благодаря рекламе. Мы могли бы потреблять совершенно другие продукты. На сто процентов. На сто процентов можно заменить то, чем мы питаемся сейчас или пользуемся сейчас, другими продуктами. Мы питаемся или пользуемся тем или иным продуктом только благодаря рекламе. Очень креативная специальность, если вы выбрали специальность именно для того, чтобы созидать, Бог вам в помощь, и мы вам поможем. Многому здесь научиться невозможно, здесь есть какие-то азы, есть какие-то примеры, на которых можно оттачивать свое умение созидать. Самая главная черта в человеке, который выбрал эту специальность, - это креативность, умение создавать из ничего продукт, уметь представлять этот продукт. Если вы это сумеете сделать, я буду очень рад. У нас хорошая школа рекламы, даже говорят, что единственная в Армении, мы рады успехам наших рекламщиков, которые действительно креативные ребята, очень приятно с ними общаться, я надеюсь, что вы пополните их ряды, и надеюсь (а значит, так и будет), что вы сами создадите этот продукт. Успехов вам.

«Журналистика» - 20 человек. Я вам хочу сказать, что журналистика – это специальность, которую я лично безгранично уважаю. Я вам хочу сказать также, что в Армении нет журналистики. У нас нет журналистики, ее нет нигде: ее нет в газетах, ее нет в журналах, ее нет в интернете, ее нет на телевидении, ее нет на радио. У нас нет. Вы выбрали специальность, которой в стране нет. Я это говорю с огромным сожалением, потому что я преклоняюсь перед мастерством действительно профессиональных журналистов. Я вам хочу сказать, что журналисты являются ведущим классом в нормальных цивилизованных обществах. Ведущим классом, выше политики и политических деятелей, выше всех. Журналист, если это профессиональный журналист,– это высочайшая ответственность. Глубочайшее знание предмета, о котором ты вещаешь, глубочайшее знание, очень тонкое чувство, чтобы не навредить. Сегодня открываешь любой сайт информационный – убили этого, зарезали того, изнасиловали третью... – это не журналистика, это помойка. Я очень сожалею, что у нас в стране нет достойных, или почти нет (чтобы не обидеть многих людей), может быть, почти нет в стране студента, который может ориентироваться в своей профессиональной компетенции, в становлении. Я очень сожалею, но вы выбрали профессию высшего класса. Попытайтесь понять, что вам надо будет это осознать, что, если из вас вырастут эти девочки и мальчики, которые бегают и спрашивают: «Պարո ՛ ն Դարբինյան, ի՞նչ կասեք սահմանադրական բարեփոխումների մասին»,– значит, либо вы становитесь профессионалами экстра-класса, либо вы выбрали специальность, которой нет. Разве в развитом мире нет такой специальности? Журналистом становится высокообразованный человек, который умеет вещать, которому могут поверить, который может внушить доверие к внушаемой, вещаемой информации.Если есть профессиональная грамотность, если есть способность внушить, вот эти люди становятся журналистами. Журналистом нельзя стать, обучаясь этой профессии, нельзя стать. Я, к сожалению, не могу сказать, что у нас большие успехи в этой области, у нас есть какие-то специальные достижения. Среди наших выпускников я могу выделить одного-двух людей, которые стали действительно высококлассными журналистами. Ну, видимо, такова судьба, из вас тоже, наверное, один-два человека могут стать журналистами, притом что, повторяю, такой специальности сегодня в стране нет. Желаю вам успехов тем не менее.

«Режиссура кино и телевидения» - 10 человек. Прошу поднять руки. Посмотрите, с цилиндром человек. Цилиндр поднял. Значит, приветствую самую творческую часть нашего студенчества. Хочу сказать, что мы очень рады, что, несмотря на многочисленные трудности, мы создали эту специальность в нашем университете. Я считаю, что это самая творческая часть нашего университета, опять же люди, которые выбрали эту специальность, они знают, почему выбрали, потому что они хотят творить. Творчеству невозможно обучать, знаете, ну невозможно, никто не может научить вас, как создать фильм, вы должны почувствовать это внутренне, искра должна быть в вас. Если вы готовы творить, какой-то технике мы вас здесь, наверное, обучим, что-то мы вам здесь покажем, вы встретитесь с какими-то людьми, которые вам будут рассказывать, как держать камеру, о чем нужно думать. Но вы имейте в виду, ваш возможный успех в творчестве – абсолютно ваша задача. У нас нет устоявшейся школы, какая, например, есть в России, у нас слабая школа в стране. В этой слабой школе мы сегодня пытаемся что-то креативное создать. Желаю вам успехов, потому что ваши успехи – это и наши успехи.

«Психология» - 19 человек. Я очень рад, что есть в вашем составе представители мужского пола, парни. Обычно принято считать, что психология – это женская специальность. Вот, например, доктор наук, профессор Берберян Ася Суреновна, тоже олицетворяет истину, что психология – женская специальность. Мы так не считаем. По крайней мере, выдающиеся психологи, оставившие глубокое наследие, - мужчины. Очень тонкая, очень чувственная сфера. В стране, кажется, сейчас развивается вот это направление, уже появляются свои психологи в школах, в больницах, в пунктах психологической помощи. Мы живем в постоянном стрессе, мы все нервные, значит, неестественные, живем в неестественном окружении, в ненатуральности своей. К сожалению, у нас общество – одно из самых напряженных, нервных, недобрых по своей сути. Наша задача, задача всех нас – сделать наше общество более добрым, доброжелательным, взаимоуважительным, взаимопомогающим, взаимодействующим, понимаете? Постольку, поскольку мы по натуре сегодня еще недобрые, большей частью злые, большей частью с хищническим отношением друг к другу и к природе, которая нас окружает, к действительности. Вот отчего у нас газеты эти все злые, отчего у нас потребность физиологически видеть катастрофу. Почему на первых страницах наших всех информационных сайтов сообщения о катастрофах, убийствах, изнасилованиях, а не чистых каких-то вещах? Потому что мы сами вроде как потребители. Если бывает плохая информация, значит, ее берут, значит, мы это хапаем, и нам хорошо, значит, так нам и надо. Понимаете? Сделать наше общество более добрым, взаимодополняющим, взаимопомогающим – первая задача, которая есть у каждого из вас. Мы должны понять, наконец, все вы должны понять: каждый человек уникален, нет конкуренции, не может быть конкуренции между людьми, потому что каждый человек уникален. Как можно быть конкурентом уникальному человеку? Как? Невозможно, потому что вы единственный в своем роде человек. Не может быть у каждого из вас конкурентов. Единственная задача, цель, которая есть у каждого из вас – помочь другому сделать вот этого человека, чтобы в итоге каждый из вас стал вот тем человеком, который органически, генетически, исторически заложен в вас. Вы друг другу должны помогать, ребята. Вот когда у нас будет общество вот этих полноценных человеков, тогда у нас не будет зависти, злости, нечисти, понимаете? То, в чем мы сегодня живем, и то, по какой причине мы идем за помощью к психологам.

«Зарубежное регионоведение» - 20 человек. Я вам хочу сказать, что мы несколько лет назад приняли важное решение – сконцентрировать наши региональные исследования на великой культуре Востока. И мы сегодня являемся ведущим центром в Армении, который занимается исследованиями в области китаистики, китаеведения и, не побоюсь этого слова, японоведения. Китай, Япония! Мы действительно серьезно работаем, сотрудничаем в направлении расширения границ вашего познания. Наши студенты сегодня занимают прекрасные позиции во взаимодействии с ведущими китайскими и японскими университетами, продолжают свое обучение в Китае, Японии, владеют языками.

Պատկերացնու՞մ եք հայ աղջիկ, գեղեցիկ մեծ աչքերով, չիներեն խոսող: Մեր աղջիկներից մեկն անգամ չինական հեռուստատեսությունով հաղորդավար է աշխատել, մեծ աչքերով: Ես կատակում եմ և մեկ-մեկ ասում եմ, որ հենց մեր շնորհիվ չինացիները շատ շուտով մեծ աչքերով, սև-սև աչքերով մարդիկ կդառնան: Բայց իսկապես, չինական մշակույթը աշխարհի, երևի թե, ամենախորը մշակույթն է այսօր: Դա ընդունվում է բոլոր երկրների կողմից, անգամ արևմտյան, անգամ զարգացած երկրներն այսօր նաև ընդունել են, որ չինական փիլիսոփայությունից ավելի խորը բան չկա աշխարհում: Շատ խորը, շատ բազմաբնույթ, կյանքի ցանկացած հարցի պատասխան տվող հոգեբանություն և փիլիսոփայություն է չինական փիլիսոփայությունը, որը նաև ընդհանրապես կանգնած է Արևելքի մշակույթի և փիլիսոփայության հիմքում: Ես ուրախ եմ, որ դուք այս ընտրությունը կատարել եք: Շատ համարձակ ընտրություն է, որովհետև դուք պիտի գիտակցեք, որ չինարեն սովորելը հեշտ բան չէ: Մարդիկ ռուսերեն չեն կարողանում սովորել` Մոսկվայում ապրելով տասնամյակներով: Չինարեն սովորելը հեշտ բան չէ: Ոչ էլ ճապոներենը: Եթե դուք ընտրությունը կատարել եք, ուրեմն դուք համարձակ մարդիկ եք, ապրե ՛ք դուք: Մենք ձեզ կօգնենք, կնպաստենք, ամեն ինչ կանենք, որ դուք հնարավորություն ունենաք շարունակել ձեր ուսուցումը Չինաստանում և Ճապոնիայում: Սա է մեր նպատակը: Մենք ձեզ հաջողություն ենք ցանկանում:

«Филология» – 14 человек. Это у нас русская филология, да, насколько я понимаю? Значит, я вам хочу сказать следующее: ваше поколение, поколение ваших родителей, может быть, в какой-то степени мы сами считали и, к сожалению, продолжаем считать, что филология – это знание языка. Если ты филолог русского языка, ты знаешь русский язык. Ты обязан знать русский язык, и в этом твое предназначение. Это абсолютно не так. Наши филологи, к сожалению, филологи нашего поколения, ничего, кроме русского языка, не знали. Значит, филолог, филолог по образованию, обязан знать как минимум четыре языка. Удаленный филолог. Ты не имеешь возможности сопоставлять языки, сопоставлять философию, заниматься научными изысканиями. Если ты грамотно пишешь на русском, прости, это твоя обязанность. Быть грамотным – это обязанность каждого члена общества, который имеет диплом о высшем образовании. Грамотно писать, грамотно общаться. Это небольшое достижение, если вы по окончании университета будете знать русскую филологию. Абсолютно нет. Вы должны в итоге дать мне четыре языка, уметь сопоставлять эти языки, понимать их философию, потому что филология – это в первую очередь философия, поэтому я требую от вас осознания той глубины, на которую вы замахнулись. Я подозреваю, что вы эту глубину пока не осознаете. Ну это традиционно так. Ее не осознавало мое поколение, ее не осознают сейчас, большинство наших русистов, к сожалению, больше другого языка не знает, не знает даже армянского грамотного. Это очень большая, я вам скажу, проблема для общества – неправильное осознание своей профессии. То есть филолог обязан знать четыре языка. Вот тогда ты филолог. Филолог обязан делать свободные переводы с одного языка на любой другой язык. Мы народ, который восхваляет, возвышает, возвеличивает переводчиков. Испокон веков, традиционно, исторически мы возвеличиваем переводчиков.

Միակ ազգն ենք, միակ երկիրն ենք, որ ունի Թարգմանչաց տոն: Թարգմանիչները ամենաբարձր առաքելությունն են կատարել աշխարհի պատմության մեջ, որովհետև ի շնորհիվ նրանց մենք կարողանում ենք հասկանալ, ինչ է կատարվում աշխարհում, կարողանում ենք ծանոթանալ այլ մշակույթների, այլ գիտությունների, այլ երկրների, ազգերի արժեքներին: Ինչպե՞ս պիտի ծանոթանանք, եթե չունենանք որակյալ թարգմանիչներ: Ես բավականին վերջերս մի առիթ ունեցա. ստեղծագործական մի ծրագրի, նախագծի կապակցությամբ ինձ հարկավոր էր անգլալեզու ամերիկացու բացատրել կամ ներկայացնել հայ պոեզիան: Ողբում եմ մեր վիճակի համար, որովհետև հայ պոեզիա անգլերեն լեզվով գրեթե ներկայացված չէ: Ինչպե՞ս պիտի աշխարհը մեզ ճանաչի, եթե ոչ մեր պոեզիայով, եթե ոչ այդ բարձրագույն արժեքով, եթե մենք չենք կարողացել դա ներկայացնել: Պատկեացնու՞մ եք, մենք անգլերենով մեր լավագույն պոեզիայի նմուշները կամ թարգմանված չեն, կամ սիրողական ձևով թարգմանություններ են, որոնցով չես կարող ներկայանալ դու աշխարհին: Ի ՞նչ ես տվել, ի ՞նչ արժեք ես տվել: Ուրեմն եթե «ֆիլոլոգիա» եք ընտրել, հաշվի առեք, որ ձեր առաքելությունը սա է: Եթե չլիներ սովետական ժամանակահատվածը, երբ գրագետ մարդկանց փող էին տալիս, պատվիրում էին, ռուսերենով էլ ներկայացված չէինք լինի: Եվ այսօր միայն բարեբախտությամբ է, սովետական ժամանակների շնորհիվ, որ ներկայացված է ռուսերենով: Աշխարհին կարող եք ասել` «Գնացե ́ք, կարդացե ́ք»: Չգիտեմ, ռուսերենը գոնե երեք հարյուր միլիոն մարդ ճանաչում են աշխարհում, ինչ-որ բան կա` պոեզիայի նմուշներ կան, գրականություն կա, ինչ-որ բան կա: Իսկ ի՞նչ ենք արել այս քանի տարվա ընթացքում: Ոչի ՛նչ: Մեր անկախ պետականության քսանհինգ տարվա ընթացքում ոչ մի բան չենք արել, որ կարողանանք ճիշտ ներկայանալ աշխարհին: Ճիշտ ներկայացնել արժեքները ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, տո նույն ռուսերեն, մեր վերջին արժեքները, այն, ինչին հիմա ենք եկել: Ոչինչ չենք արել: Ո՞վ պիտի դա անի: Դուք պիտի անեք, գիտակցու՞մ եք արդյոք, որ դուք պիտի անեք: Չեք գիտակցում: Ու ձեզ թվում է, որ պիտի ռուսերեն խոսեք, հետո ռուսերենի դասատու դառնաք, գաք ասեք` «տռա-տա-տա» և այլն: Եթե դրա համար եք եկել, իզուր եք եկել: Եթե պատրաստ եք ստեղծել այդ արժեքները, ես և մեր կոլեգաները ձեզ առաջին աջակից և օգնական: Հաջողություն եմ ցանկանում ձեզ: Չկրկնվեմ, նույնը վերաբերվում է լինգվիստներին:

«Լինգվիստիկա» - 43 հոգի: Էլի մոդայի հետևից գնացել եք, անգլերեն խոսող, գաք, ասեք. «Երկու բառ սովորել եմ, երկու բառ էլ ռեպետիտորների հետ եմ պարապել, ու մեզ թվում է, թե մենք անգլերենի մասնագետ ենք դառնալու»: Ձեր խնդիրն է, Արմինե Արամովնա: Ես կխնդրեի, ի միջի այլոց, որ դուք ստանձնեիք, որպես ամբիոն, որպես գրագետ անձնավորություն, որպես մարդ, ում սիրում-հարգում ենք: Իսկապես, շատ ենք գնահատում Ձեզ և ձեր ամբիոնը, բայց ես խնդրում եմ, դուք ստանձնեք այս առաքելությունը, որովհետև որևէ մեկը այս երկրում պիտի դա անի: Ներկայացրեք հայ աշխարհը անգլերենով: Սա ձեր միակ առաքելությունն է, որով կարող եք օգտակար լինել ժողովրդին: Ներկայացված չենք, հասկանու՞մ եք: Չկա ոչ մի բան: Ուզում ես ներկայացնես, ցույց տաս, ասես. «Այսինչ արժեքն ունեմ, Պարույր Սևակ ունեմ, Վահան Տերյան ունեմ», – չես կարող ներկայացնես, չկա: Ո՞վ պիտի անի: Վերցրե՛ք առաջին կուրսից սկսե՛ք, Տերյանի բանաստեղծությունները թարգմանել անգլերեն, Ձեր գլխավորությամբ, Ձեր ամբիոնի ութսուներկու հոգով, այս երեխաների մասնակցությամբ, Ձեր ասպիրանտների մասնակցությամբ: Ո՞վ պիտի այս գործը անի: Տրաֆարետից դու ́րս եկեք: Տրաֆարետներով սովորել այլևս հնարավոր չէ: Նորից եմ կրկնում, անգլերեն իմանալը ձեր պարտականությունն է: Այսօրվա աշխարհում անգլերեն չիմացող մարդն ինվալիդ է: Ոչնչի չտիրապետող մարդ ես, դու աշխարհում ոչ մի արժեք չունես, եթե դու անգլերենի չես տիրապետում: Դա ձեր պարտավորությունն է, բոլորիդ: Իմացե ́ք, որ ինվալիդ եք, եթե այսօր չգիտեք, և հարյուր անգամ ինվալիդ եք, եթե ավարտեք ու չտիրապետեք անգլերենի: Սա ձեր պարտավորությունն է, հանկարծ չմտածեք, որ դա ձեր ուսման նպատակն է: Язык – это средство познания. Это не цель обучения. Знать английский – это ваша обязанность, а не ваша цель. Սխալ չպատկերացնե՛ք ձեր նպատակը: Դուք չունեք նպատակ լեզո ւիմանալու, դուք ունեք պարտավորություն լեզու իմանալու, որովհետև առանց լեզու իմանալու դուք ոչ մի բանի պետք չեք աշխարհում: Հայերեն, ռուսերեն, անգլերեն դուք պարտավոր եք իմանալ, և շատ լավ կլիներ, եթե դրան գումարվեին գերմաներենը և ֆրանսերենը: Դուք այդ դեպքում կդառնաք չորս լեզու իմացող մարդ, որը այսօր տասը հազար դոլարից պակաս աշխատավարձ աշխարհում չունի: Դա իմացեք: Եթե դուք տիրապետեք անգլերենի, ֆրանսերենի, գումարած ռուսերեն, հայերեն, դուք արդեն տասը հազար դոլարանոց մարդ եք: Մի քիչ խելո՛ք եղեք: Մի քիչ պետք է խելքը, էլի՜: Ուրեմն պայմանավորվեցինք, վերցնում եք հայ պոեզիան, սկսում եք թարգմանել անգլերեն, չկա տենց բան էսօր: Մտե ́ք ինտերնետ, որտեղ ուզում եք փնտրեք: Մի հատ սովետական ժողովածու կար, էն էլ սովետի ժամանակ թողարկված, հայ պոեզիայի նմուշները, ոչ լավ որակի: Եթե չկարողանաք դա անգլերեն թարգմանել, աշխարհին ո՞նց եք ներկայանալու: Կգնաք, կկորչեք, մեզ ո՞վ է ճանաչում աշխարհում: Ու՞մ ենք պետք, եթե չկարողանանք մեզ ներկայացնել լավագույնս: Ուրեմն ես խնրում եմ, դուք հաշվի առեք ձեր առաքելությունը, հանկարծ չխաբնվե՛ք, որ անգլերեն գիտեք, որովհետև եսիմ ինչ մասնագետեք, ոչ մի մասնագետ էլ չեք:

«Философия». Եթե ոչ մի մասնագետ չես, ուրեմն փիլիսոփա ես: Ուրեմն ես ձեզ ասեմ, դե գիտեք էս մեր երկրի, այնուամենայնիվ, ցինիկ, բավական ցինիկ մթնոլորտում բավականին դժվար է, դե ոնց կլինի ասենք խորոշիների շրջապատում հարցնեն` «Տղեդ որտե՞ղ է ընդունվել», պատասխանես «Փիլիսոփայություն»: Դե բայց տենց է, չէ՞: Ժամանակին ֆիզիկոսներին էին ըտենց ասում` «Ա՜, լա՜վ, ֆիզիկա: Մի հատ կարգին ծանոթ չուներ, մի հատ իրավաբանական ընդուներ»: Ընդունվում էին նրանք, ովքեր վարիանտ չունեին, ծանոթ չունեին, փող չունեին: Հա, մեկ էլ տեսար,պետպատվեր էր գալիս փիլիսոփայություն, պատահական երեխեք էին գալիս, դե պետպատվերով ընդունվումէին: Ուրեմն փիլիսոփայությունից ավելի լուրջ բան աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, ինչքան ուզում եք փնտրեք, փիլիսոփայությունից լուրջ բան գոյություն չունի: Ըստ որում` փիլիսոփայությունը հնարավոր չէ սովորել տասնվեց տարեկանում, տասնյոթ տարեկանում, տասնութ, քսան: Դա հնարավոր չէ: Ես չգիտեմ էս մեր հարգարժան պրոֆեսոր Սուրեն Հայկովիչը ինչ է ձեզ, ոնց է ձեզ սովորեցնում: Փիլիսոփայությունը հնարավոր է տիրապետել քսանհինգ, քսանվեց տարեկանից հետո, երբ արդեն մի քիչ կյանք ես հասկանում, կարողանում ես համադրել արժեքները, կարդացածդ կարողանում ես իմաստավորել: Շատ դժվար է: Ահավոր դժվար է: Հիմա, եթե դուք պատահաբար չեք ընդունվել այս ութ հոգիդ և իսկապես գիտակցված ընտրություն եք կատարել փիլիսոփա դառնալ, ես ձեր ցավը տանեմ: Եթե փիլիսոփայության վերաբերյալ, աշխարհընկալման վերաբերյալ հարցեր կունենաք,անհասկանալի դրսևորում կունենաք, յուրաքանչյուր պահին հանգիստ կարող եք ինձ դիմել, պատրաստ եմ ժամերով ձեզ հետ նստել, խոսել փիլիսոփայության մասին, որովհետև ես արտակարգ սիրում եմ փիլիսոփայությունը և իսկապես ուզում եմ, որ ձեր ընտրությունը գիտակցված լինի, ոչ թե պատահական: Եթե պատահական է, դե մի հատ դիպլոմ կստանաք, հետո կպարծենաք, ձեր թոռները կպարծենան, դուք չէ, թե. «Պապս փիլիսոփա է եղել»: Էդ արդեն իրենց շրջպատում կլինի շատ լուրջ գործ, գիտե՞ք: «Պապս փիլիսոփա է եղել»–ը լուրջ բան է: Ուրեմն գոնե ձեր թոռների համար էդ մակարդակը ստացեք, որովհետև էդ շատ հետագայում, իսկապես, պարծանքի առարկա է դառնալու: Քիչ մարդ կա այսօր, որ կարող է այդպես պարծենալ. «Պապս փիլիսոփա է»:

Ուրեմն մեր բոլոր մասնագիտություններն էլ թվարկվեցին: Ինչու՞ թվարկվեցին և ինչու՞ եմ համարում սա կարևոր: Նախ ուզում եմ դուք գիտակցեք, որ դուք մի միասնական ընտանիք եք: Դուք այլևս Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ եք, լինի դա փիլիսոփա, թե ռեժիսոր, դուք մի ընտանիքի անդամ եք: Մեզ մոտ չկա կլանայնություն, չկա տարբերակում, չկան առաջնայիններ, երկրորդայիններ, բոլորը հավասար են և բոլորը մի ընտանիք են: Շատ կարևոր է այդ գիտակցումը: Հանկարծ չմտածեք, որ կլանայինություն կարող է լինել մեր բուհում, բոլորդ իրար ընկեր եք, բարեկամ եք, իրար օգնելով, իրար պաշտպանելով` պետք է հասնեք յուրաքանչյուրդ իր նպատակին և մարդ դառնալու նպատակին, որ մենք մեր շուրջը ունենանք մարդ, մարդ, մարդ, մարդ, մարդ` հասարակություն, որտեղ ամեն մի մարդը և արժեք է: Այսօրվանից է սկսում ձեր ճանապարհը, մարդ դառնալու ճանապարհը, և մարդկանց, մարդ, մարդ, մարդ, человек, человек, человек, общество человеков–ամենաբարձր արժեքն է աշխարհի, մարդը: Գիտակցե ́ք սա, օգնե ́ք իրար, երբևէ չհանդգնե՛ք իրար ազատությունների, օգնե ́ք իրար հասնելու այն բարձունքներին, որին և յուրաքանչյուրդ ոչ միայն արժանի եք, այլև ունեք դրա բոլոր նախադրյալները: Իրար օգնելով, մի ընտանիքում, ձեր մեծերի հետ միասին, ձեր ծնողների, այսուհետև նաև ձեր դասախոսների, ձեր ուսուցիչների հետ միասին կերտե՛ք այն մարդուն, որով մենք բոլորս կհպարտանանք և որը կկազմի մեր գեղեցիկ հասարակության առանցքը: Սա է ձեր խնդիրը, և սա է իմ հորդորը ձեզ սեպտեմբերի մեկին երկու հազար տասնհինգ թվականի:
Բարի՛ երթ ձեզ բոլորիդ: