ВыступленияРечь ректора РАУ Дарбиняна Армена Размиковича перед первокурсниками
01.09.2015
 
Բարև  Ձեզ, սիրելի ́ բարեկամներ:
 
Добрый день, дорогие друзья, уважаемые коллеги, дорогие студенты. Եվ, հատկապես, առաջին կուրսեցիներ: Մենք ձեզ ողջունում ենք Հայաստանի Հանրապետության լավագույն համալսարանում և ողջունում ենք` ասելով բարի մուտք և բարի երթ: Գիտելիքը այն միակ հարստությունն է, որը երբևիցե և որևէ մեկի կողմից չի կարող խլվել նրանից, ով այդ գիտելիքին տիրապետում է: Մեր համալսարանը այսօր Հայաստանում եզակի դիրք է գրավում` ներառելով իր մեջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լավագույն կրթական օրինակները և ավանդույթները: Մենք կարողացել ենք ամփոփել և հանրությանը ներկայացնել այն ամբողջ դրական բազմադարյա փորձը, որով այսօր ներկայանում ենք հանրությանը:

Я с искренней уверенностью могу сказать, что на протяжении 15 лет существования нашего университета мы являем собой уникальный пример взаимного обогащения культур, языков, образовательных традиций, научного опыта, практики. Мы гордимся нашими выпускниками, их профессиональным уровнем и гражданской позицией.

Մենք, իսկապես, հպարտ ենք այսօր մեր բազմահազար շրջանավարտներով, նրանց աշխատանքային արդյունքներով, նրանց հաջողություններով, որոնք արդեն իրենց լավագույն և հաստատակամ տեղը ունեն Հայաստանի և աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում, մասնավոր սեկտորում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում: Մենք ողջունում ենք ձեր նորամուտը, բարի գալուստ ենք ասում մեր ավելի փորձառու ուսանողներին, երաշխավորում ենք, որ այսուհետ ևս Հայ-Ռուսական համալսարանը իր արդեն իսկ հզոր, ձևավորված ավանդույթներով ներկայանալու է հանրությանը պարզ ճակատով և իր աշխատանքային արդյունքների նկատմամբ մեծ հպարտությամբ: Ողջունում եմ ձեզ բոլորիդ և ցանկանում ամենայն բարիք: Գիտելիքի օրվա կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ: